Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 24News.am-ի հետ զրույցում պնդել էր, որ 2023 թվականին արցախցիները չեն կռվել եւ ընդամենը 10 զոհ են ունեցել: Այս հայտարարությունը վրդովմունքի բուռն ալիք էր բարձրացրել արցախցիների շրջանում:












