• #1467 (առանց վերնագրի)
մեր բակը
No Result
View All Result
No Result
View All Result
մեր բակը
No Result
View All Result

Հրատապ։ Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահ ընտրել

Mer Baky by Mer Baky
03/05/2025
in Քաղաքական
0
Հրատապ։ Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահ ընտրել
0
SHARES
3
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահական ընտրությունների: Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը 20 օրից կավարտվի: Արցախի խորհրդարանը կարծում է, որ պետական համակարգերը, թեկուզ վտարանդի, պետք է շարունակեն գործել:

«Եվ շատ ավելի նախընտրելի է, որ մենք բոլորս կարողանանք, էսպես, կոնսենսուսային նախագահ ունենալ, ի սկզբանե հակված լինենք կոնկրետ անձի ընտրելու՝ պայմանավորված այն հանգամանքով, որ, նախ, պահպանվի Արցախի նախագահի ինստիտուտը, երկրորդ՝ նախագահը կենսունակ լինի, այդ ինստիտուտը կենսունակ լինի», — «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Արցախցիների իրավունքների ու վերադարձի հարցը առաջ մղելու, օրակարգում ակտիվ պահելու համար անհրաժեշտ է, որ տեղահանված ժողովուրդն ունենա առաջնորդ, նախագահի ինստիտուտը անխափան աշխատի, ասում է Հակոբյանը: Նրա խոսքով՝ միջազգային կառույցներում իրենց շարունակում են ընդունել որպես Արցախի ներկայացուցիչներ:

«Հիմա շատ շատերի մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչի է պետք Արցախի պետական ինստիտուտները: Միջազգային հանրությունը ինքը հակված է և տեսնում է, թեկուզ և իրենց ձևակերպումներում միգուցե Արցախի նախագահ չի, բայց իրենք մեզ բոլորիս ընկալում են որպես Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներ», — վստահեցրեց Մետաքսե Հակոբյանը:

Նախագահի թեկնածուի քննարկումները դեռ չեն հանգուցալուծվել: Հաջորդ շաբաթ պարզ կլինի՝ միասնակա՞ն, թե՞ առանձին թեկնածուներ են առաջադրելու: Սամվել Շահրամանյանի թեկնածության մասին ի՞նչ են մտածում: Հնարավո՞ր է՝ հակված են, որ ինքն էլ շարունակի:

«Երևի Դուք ուղիղ պատասխան եք ուզում ինձնից, բայց ես հակված եմ, որ Արցախը նախագահ ունենա, այդ ինստիտուտը պահպանվի, երկրորդը՝ այն նախագահը, որը կընտրվի, պիտի կենսունակ լինի: Պիտի Արցախի նախագահը նաև լինի էնպիսին, որպեսզի այդ ժողովուրդը՝ Արցախի ժողովուրդը, վախվորած, չգիտեմ, խեղճացած, անհայրենիք էդ զգացողությունը չլինի իրենց մոտ, և կարողանա համախմբի իր շուրջ», — հայտարարեց արցախցի խորհրդարանականը:

Սամվել Շահրամանյանը ղեկավարել է Արցախի վերջին օրերին: Խորհրդարանը նրան ընտրեց Ադրբեջանի վերջին հարձակումից ու Արցախի հայաթափումից տասն օր առաջ: Արդյոք մտադիր է շարունակել որպես վտարանդի նախագահ: Շահրամանյանը մի քանի օր առաջ ասաց՝ քաղաքական ու հանրային քննարկումներից հետո կորոշի. — «Կախված է մեր քաղաքական ուժերի դիրքորոշումից, մեր հասարակության դիրքորոշումից, և մենք հաշվի ենք առնելու այդ բոլորի կարծիքները»:

Նախընտրական քննարկումներին, որ ակտիվ շարունակվում են, չեն մասնակցում Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության՝ «Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավորները: Նրանք ոչ մի հարցում միասնական չեն պատգամավորների հետ, պնդում է Հակոբյանը: Ինտրիգներ է նկատում, որ իրեն դուրս չեն գալիս: Մամուլում գրվեց նաև Սամվել Բաբայանի թեկնածության մասին, բայց Բաբայանը հայտարարեց, որ չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին: Հետո լուրեր շրջանառվեցին Արցախի նախկին նախարարներից Հայկ Խանումյանի թեկնածության մասին:

«Որևէ խմբակցություն ինձ առաջարկ չի արել, որևէ պատգամավոր ինձ առաջարկ չի արել, ոչ էլ ես եմ որևէ մեկին առաջարկ արել: Արցախի տարածքից դուրս որևէ արցախյան պաշտոնի չեմ հավակնում: Երբ Արցախը վերադարձնենք, էն ժամանակ էդ հարցը կարող եք ուղղել», — «Ազատությանը» ասաց Խանումյանը:

Share this:

  • Share on X (Opens in new window) X
  • Share on Facebook (Opens in new window) Facebook

Like this:

Like Loading...

Related

Previous Post

Մի շարք բնակավայրերում գազ չի լինի

Next Post

Ռոզա Դավթյանի արձագանքը` «Վերջին զանգը» սերիալում չնկարահանվելու մասին.տեսայութ

Next Post
Ռոզա Դավթյանի արձագանքը` «Վերջին զանգը» սերիալում չնկարահանվելու մասին.տեսայութ

Ռոզա Դավթյանի արձագանքը` «Վերջին զանգը» սերիալում չնկարահանվելու մասին.տեսայութ

Leave a ReplyCancel reply

  • Trending
  • Comments
  • Latest
Երեխան ողջ է, բայց ուրիշ տեղ․ Ի՞նչ նոր վակածներ կան

Երեխան ողջ է, բայց ուրիշ տեղ․ Ի՞նչ նոր վակածներ կան

08/05/2025
Երեխան ողջ է, բայց ուրիշ տեղ․ Ի՞նչ նոր վակածներ կան

որոշ անձինք անծանթ համարներից զանգահարում են ծնողներին, պապիկին և պնդում, որ երեխան իրենց մոտ է

08/05/2025
Անի Քոչարը փոքրիկ Տրիգրանի կորելու մասին գրառում է արել

Անի Քոչարը փոքրիկ Տրիգրանի կորելու մասին գրառում է արել

11/05/2025
Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, նավակներ են իջեցվելու հատակը նկարելու համար. երեխային փնտրում են

Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, նավակներ են իջեցվելու հատակը նկարելու համար. երեխային փնտրում են

07/05/2025
Հարցվածներ 87% ը սխալ են պատասխանում այս հարցին։

Հարցվածներ 87% ը սխալ են պատասխանում այս հարցին։

0
Հարցվածների 79%֊ը սխալ է պատասխանել այս հարցին։

Հարցվածների 79%֊ը սխալ է պատասխանել այս հարցին։

0
Ինչի՞ համար են լարերից կախում այս գնդերը

Ինչի՞ համար են լարերից կախում այս գնդերը

0
ինչու՞ են մետաղական սկավառակներ դնում նավերի խարիսխների ճոպանների վրա

ինչու՞ են մետաղական սկավառակներ դնում նավերի խարիսխների ճոպանների վրա

0
ՀՀ մի շարք հասցեներում ջուր չի լինի

ՀՀ մի շարք հասցեներում ջուր չի լինի

12/05/2025
Որքա՞ն գույք ու դրամական միջոցներ են պահանջվում Քոչարյանների ընտանիքից․ դատախազը ԱԺ ամբիոնից ներկայացրել է պահանջը

Որքա՞ն գույք ու դրամական միջոցներ են պահանջվում Քոչարյանների ընտանիքից․ դատախազը ԱԺ ամբիոնից ներկայացրել է պահանջը

12/05/2025
Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

12/05/2025
Ձեր երեխան վտանգի մեջ է: Կարմիր դուռ & Դեղին դուռ: Նոր վտանգավոր խաղ

Ձեր երեխան վտանգի մեջ է: Կարմիր դուռ & Դեղին դուռ: Նոր վտանգավոր խաղ

12/05/2025

Recent News

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

Follow Us

Browse by Category

  • Քաղաքական
  • առանց կատեգորիայի
  • հետաքրքիր
  • շոուբիզնես
  • Ժամանցային
  • Լրատվական

Recent News

ՀՀ մի շարք հասցեներում ջուր չի լինի

ՀՀ մի շարք հասցեներում ջուր չի լինի

12/05/2025
Որքա՞ն գույք ու դրամական միջոցներ են պահանջվում Քոչարյանների ընտանիքից․ դատախազը ԱԺ ամբիոնից ներկայացրել է պահանջը

Որքա՞ն գույք ու դրամական միջոցներ են պահանջվում Քոչարյանների ընտանիքից․ դատախազը ԱԺ ամբիոնից ներկայացրել է պահանջը

12/05/2025
  • #1467 (առանց վերնագրի)

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • #1467 (առանց վերնագրի)

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Discover more from մեր բակը

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

%d