«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է ՀՀ-ում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ դա իր կարծիքն է, ինքը քաղաքական գործիչ է և հայտարարություններ անելու ազատություն ունի.
«Նա ռուսական շահերը հետապնդող և միայն այդ ուղղությամբ ծառայություններ մատուցող քաղաքական գործիչ է։ Ես տեսնում եմ այն գործողություններն ու հայտարարությունները, որոնք արվում են իր կողմից, և դա իմ քաղաքական գնահատականն է»։












