Սկզբում 24-ը ստեղծվել է որպես ծառայողական մեքենա։ Այն ժամանակ բացի ԳԱԶ-24-ից այլ հարմարավետ մեքենաներ չկային։ 1974 թվականին Մոսկվայի խնդրանքով Գորկու գործարանը շատ արագ, մեկ տարուց պակաս ժամանակում նախագծեց և հավաքեց GAZ 24–95-ը: Դա առաջին լիաքարշակ գործարանային սեդանն էր: Մեքենան շտապ անհրաժեշտ էր, ուստի երկարաժամկետ փորձեր չեղան։ Որպես հիմք ընդունվել է ստանդարտ GAZ-24 մարմինը, իսկ շասսիի տարրերը փոխառվել են UAZ-469-ից: Թափքի ու ինտերիերի դիզայնի հետ կապված ամեն ինչ պարզ էր, էական փոփոխություններ չկային:

Թյուր կարծիք կա, որ GAZ 24–95-ը պարզապես «24» է, որը տեղադրված է UAZ-469 շասսիի վրա: Բայց սա հեռու է իրականությունից: Չնայած նրանք իրականում փորձել են հավաքել «ՈւԱԶ» շասսիի վրա «Վոլգայի» առաջին տարբերակը: Սակայն ի հայտ եկան խնդիրներ։ Ուլյանովսկի ամենագնաց մեքենայի մոստերը, փոխանցման տուփը աղմուկով էին աշխատում: Ի վերջո, որոշեցին օգտագործել ավելի մածուցիկ յուղ: Մեքենայի ռեսուրսը, իհարկե, շատ էր ընկել, բայց շարժակների աղմուկը գործնականում անլսելի էր։ Միաժամանակ սրահնը համալրվել եր ձայնամեկուսացման եռակի շերտով։

Արդեն թեստային վարման ժամանակ ի հայտ եկավ մյուս խնդիրը՝ 469-ի անիվային բազան ավելի փոքր էր, քան GAZ-24-ը, և արագ արգելակելիս մեքենան ուժեղ թեքվում եր առաջ, իսկ փոսերի վրա Վոլգաի թափքը դիպչում եր ասֆալտին: «Վոլգայի» ղեկային սյունը նույնպես շատ թույլ էր առջևի առանցքի ձողերը պտտելու համար:

Արդյունքում որոշվել է հրաժարվել UAZ մոստերից։

Երկու մեքենա ուղարկվեց Մոսկվա, որոնցից մեկը գնաց Ուստինով։ Եվս երկու մեքենա փոխանցվել է Գորկու շրջանային կուսակցության կոմիտեին։ Հինգերորդ օրինակը մնացել է ԳԱԶ-ում։ Մեքենաներից ոչ մեկը, բացառությամբ Բրեժնևի, չի օգտագործվել իր նպատակային նշանակության համար։












